ԼՈՒՍԱԲԱՑԸ ՏՈՆԱԿԱՆ ԷՐ << ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ >>

11:27 - 05 Օգո, 2021

Այսօր լուսադեմին մարդաշատ էր << Զվարթնոց >> օդանավակայանը: Հայրենիք էին ժամանելու օլիմպիական խաղերի փոխչեմպիոն , ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը,  բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և մարզիչները:

Դիմավորողների թվում էին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ –ի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, մեդալակիրների հարազատները, մարզընկերները, մարզական գերատեսչությունների, համապատասխան ֆեդերացիաների աշխատակիցներ, մարզասերներ:

Մեդալակիրներին երևալուն պես հնչեց ավանդական զուռնա դհոլի զիլ ձայնը:

Ընդհանուր պատկերը տոնական էր:

Մարզական լրագրողները հարցեր ուղղեցին հայկական դրոշը Տոկիոյում վեր խոյացրած մեր վարպետներին: Նրանք շնորհակալություն հայտնեցին դիմավորողներին, ասացին, որ այս պահից կսկսեն նախապատրաստվել Փարիզում, 2024 –ին կայանալիք օլիմպիական խաղերին, որտեղ նպատակ ունեն բարելավել իրենց դիրքերը:

Նրանց ցանկությունների, խոհերի ու հնարավորությունների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնց մասին լավ գիտեն մարզասերները:

Այլ նորություններ